Սորոսի վերջին զգուշացումները եվրագոտու իշխանություններին
Ամերիկացի ներդրող Ջորջ Սորոսը և 95 հայտնի քաղաքական գործիչներ, գիտնական–տնտեսագետներ և գործարարներ նամակ են հղել եվրագոտու 17 երկրների իշխանություններին։
«The Financial Times» օրաթերթում և եվրոպական մի քանի պարբերականներում հրապարակված բաց նամակի հեղինակները պաշտոնյաներին նախազգուշացրել են համաշխարհային ֆինանսական համակարգի ճգնաժամի մասին և մի քանի խորհուրդ են տվել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։
Ֆինանսիստները եվրագոտում ճգնաժամի դեմ պայքարելու միջոցները համարել են ոչ բավարար և ուշացած։ Նրանք կոչ են արել իրավաբանորեն պարտադրող համաձայնագիր ընդունել ֆինանսների միասնական նախարարություն ստեղծելու վերաբերյալ։ Տնտեսագետները նաև խորհուրդ են տվել ուժեղացնել վերահսկողությունը բանկային համակարգում և միասնական ռազմավարություն մշակել, որի հիմական կետերը կլինեն բյուջետային համախմբումը և տնտեսական աճը։
Սորոսը Եվրոպային արդեն մեկ անգամ չէ, որ խոհուրդ տալիս, թե ինչպես է պետք պայքարել պարտքային ճգնաժամի դեմ։ Նա առաջարկել էր եվրագոտուց դուրս գալու մեխանիզմներ մշակել, որպեսզի մեկ պետության դեֆոլտը ճգնաժամի չհագեցնի մյուս երկրներին։