Արամ Կարապետյան. «Սկսվում է մի նոր գեոքաղաքական պայքար Անդրկովկասի համար»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին՝ Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, թե սկսվում է մի նոր աշխարհաքաղաքական պայքար Անդրկովկասի համար, և դա պայմանավորված է երկու կարևոր հանգամանքով։
–Առաջին հանգամանքը Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներն են, որտեղ ներքաշվել են ՆԱՏՕ–ն և ԵՄ–ն։ Եվ երկրորդը՝ որ Վլադիմիր Պուտինը որոշել է դառնալ նախագահ և առաջարկել է, որ արտաքին զարգացման տենդենցը պետք է լինի Եվրասիական միությունը,–ասել է նա։
Ըստ Արամ Կարապետյանի՝ թե՛ ՆԱՏՕ–ն, թե՛ ԵՄ–ն այդքան էլ կողմնակից չեն նման ուժի ստեղծմանը, և հիմա ճամփաբաժանն այստեղ է լինելու։
–Սարկոզիի այցը Հայաստան, Ադրբեջան և Վարաստան ներառում է մի քանի ասպեկտ, այդ թվում՝ «разведка боем»՝ տեսնել իավիճակը Անդրկովկասում,–ասել է նա։
Արամ Կարապետյանի կարծիքով՝ ամենակարևոր փաստն այս պարագայում այն է, թե ում գլխավորությամբ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը կհայտնվեն ԵՄ–ի և ՆԱՏՕ–ի աշխարհաքաղաքական ազդեցության ներքո։
–Եթե Վրաստանի հարցում պարզ է՝ ԱՄՆ–ն է, իսկ Ադրբեջանը երևի Թուրքիայի և Իսրայելի միջոցով կմտնի, ապա Հայաստանի համար, ես կարծում եմ, ընտրվել է լավագույն ձևը՝ ամենամեծ հայկական սփյուռք ունեցող եվրոպական երկիրը՝ Ֆրանսիան,–ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա արտաքին ազդեցությանը՝ Արամ Կարպետյանն ասել է, թե այսօր մեր երկրի ներքաղաքական կյանքը լճացած է, այդ պատճառով էլ Բրեժնևյան տարիների նման սկսել են իրար մեդալներ տալ։
–Այն ժամանակ, երբ Բրեժնևը մեդալը կախում էր, ասում էր՝ մի հատ էլ ինձ կնվիրես դրանից։ Այսօր էլ է այդպես, և այդ մեդալներ տալը մի բան է նշանակում՝ որ Հայաստանում ամեն ինչ լճացած է։ Իսկ արտաքին քաղաքական մարտահրավերները մնում են նույնը՝ ԼՂ կարգավորում, հայ–թուրքական սահմանի բացում։ Եթե ռեալ ֆինանսական օգնություն չկա դրսից՝ մեզ այդպիսի մեծ փողեր չեն տալիս, ապա դրա համար տալիս են մեդալներ և ասում են՝ Սերժ Սարգսյան, քեզ բարձրացնում ենք, բայց իմացե՛ք՝ թղթերը մնում են ստորագրված,–ասել է նա։
Ըստ Արամ Կարապետյանի՝ այս ամենին էլ գումարվում է այն, որ թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում տնտեսական վիճակը վատանում է։
–Տնտեսությունը այն բնագավառն է, որ կոմերիտական հրամաններով ասել՝ «գնա՛ճ, կանգնի՛ր», «ժողովո՛ւրդ, լա՛վ ապրեք»… Այսինքն՝ պրոպագանդայով տնտեսությունում փոփոխություններ չեն լինում։ Դրա համար, կարծում եմ, Համաշխարհային բանկի ներկայացուցչին Ջերմուկում ասել, թե դուք այստեղ մի վախեցրեք, որովհետև հրամայել ենք՝ լավ լինի պետությունը, ուղղակի անհասկանլի է,–ասել է նա։

7or.am