Լրահոս

12.06.2023 15:04


Սուդանում հայեր են զոհվել

Սուդանում հայեր են զոհվել

Սուդանի մայրաքաղաք Խարթումում մահացել են հայազգի երկու քույրեր՝ Զվարթ և Արփի Երկանյանները։

Լուրը հայտնում է սփյուռքահայ լրագրող Սագո Արեանը։

Նշվում է, որ քույրերը մահացել են իրենց բնակարանում՝ ռազմական գործողությունների հետևանքով տանն արգելափակված մնալու և դրա հետևանքով սովի մատնվելու պատճառով։

Հիշեցնենք, որ Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև բախումներ են տեղի ունենում Խարտումում:

Այս խորագրի վերջին նյութերը