Լրահոս

12.06.2023 13:38


Երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու փորձ արած անձը չի հայտնաբերվել (տեսանյութ)

Երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու փորձ արած անձը չի հայտնաբերվել (տեսանյութ)

Օրերս Ոստիկանությունը մի տեսանյութ հրապարակեց, որում պատկերված երիտասարդը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում:

MediaHub-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքվեց, թե արդյո՞ք տվյալ անձը գտնվել է, սակայն գերատեսչության լրատվական բաժնից մեզ փոխանցեցին՝ եթե հրապարակման ենթակա տեղեկություն լինի, կտարածեն։

Ենթադրաբար, անձը դեռ չի հայտնաբերվել։

MediaHub-ի տեղեկություններով՝ խոսքը օրերս Երևանում երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության փորձ կատարողի մասին է:

Նշենք, որ ըստ մամուլի՝ հունիսի 8-ին անհայտ անձը Դավիթաշենի դպրոցներից մեկի տարածքում փորձել է սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը