Հարցազրույց

12.06.2023 10:50


Այսօր մեզ անհրաժեշտ է ազգային ազատագրական պայքար․ Ավետիք Իշխանյան

Այսօր մեզ անհրաժեշտ է ազգային ազատագրական պայքար․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հարցազրույցը yerkir.am-ին․

-Այսօր Հայաստանի պետականությունը զուտ ձևական բնույթ է կրում։ Իհարկե, ձևականորեն, Հայաստանը ՄԱԿ-ի, նաև այլ միջազգային կառույցներ՝ ԵԽ, ԵԱՀԿ անդամ պետություն է, բայց իրականում, 2020թ․ նոյեմբերի 9–ից, հատկապես 2021թ․ հունիսի 20-ից հետո Հայաստանը կորցրել է իր հեղինակությունը բոլոր և՛ երկրների, և՛ միջազգային կառույցների համար։ Բոլոր երկրները արհամարհանքով են նայում Հայաստանին, և այո՛, նաև ողջ հայ ժողովրդին, ոչ այնքան պարտության, որքան պարտությունից հետո, նույն պարտության պատասխանատու իշխանությանը հանդուրժելու համար։ Այսօր Հայաստանը, որպես պետություն գոյատևում է, զուտ այլ երկրների շահերի համընկնման շնորհիվ։ Բայց դա չի կարող երկար շարունակվել, եթե Հայաստանում չկայանա շուտափույթ իշխանափոխություն։ Եվ , այո՛, այսօր մեզ անհրաժեշտ է ազգային ազատագրական պայքար․․․ չզարմանաք՝ այս անգամ Հայաստանի իշխանության դեմ, հանուն հայոց պետականության։

-Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում ի՞նչ կերպով հայ ազգը կարող է իրականացնել իր ազգային շահերը։

-Պարոն Իշխանյան, ըստ Ձեզ, ինչպիսի նոր ռազմավարություն ու մարտավարություն պետք է մշակվի, որպեսզի հայ ազգը ելնի պայքարի։

-Հարցի պատասխանը շատ ծավալուն կլինի։ Փորձեմ, հակիրճ իմ պատկերացումները ներկայացնել։ Հնարավոր իշխանափոխությունից հետո, նոր իշխանություններին մնալու է ահավոր բարդ ժառանգություն, որը բացարձակապես չի արդարացնի նրանց որևէ բացթողում, քանի որ, նրանք այդ ամենն իմանալով՝ վերցնում են պատասխանատվություն։ Նոր իշխանությունն առաջին հերթին պետք է հրաժարվի բոլոր իշխանական արտոնություններից՝ կառավարական առանձնատներ, բազմաթիվ թիկնապահներ, ծառայողական մեքենաներ և այլն և, ինչպես ասում են՝ թևերը քշտած, օր ու գիշեր աշխատի։ Արագորեն շտկի հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, դառնալով ոչ թե վասալային, այլ՝ վստահելի դաշնակից։ Հապշտապ վերականգնել հայոց բանակը, վերադարձնելով փորձառու սպաներին։

Այս ամենին զուգահեռ, անհրաժեշտ է կազմակերպել Հայաստանի և Սփյուռքի տարբեր ոլորտների մասնագիտական խորհուրդներ, մշակելու համար ազգային, պետական ռազմավարական ծրագիր։ Այն պետք է ներառի, ինչպես պետական համակարգը, այնպես էլ կրթական, մշակութային,տնտեսական, ռազմական, նաև ռազմարդյունաբերական և այլ ոլորտները։ Այս անհրաժեշտություն է, որպեսզի այլևս հայոց պետությունը չվտանգվի, և իշխանության չգան տգետ, նյութապաշտ, չտես, ապազգային փողոցայինները։ Հայաստանը պետք է լինի խիստ, ազգային օրենքների իրավական պետություն։ Ես իմ պատկերացումներն ունեմ որոշ՝ պետական կառուցվածքի, կրթական համակարգի վերաբերյալ։

-Մեր իրականության մեջ հնարավո՞ր համարում է ազգ-բանակ գաղափարը իրականացնել։

-Իմ համոզմամբ, մեր տարածաշրջանում, առանց իրական ազգ-բանակ հայեցակարգ ունենալու, չես կարող որպես պետություն, ոչ միայն հզորանալ, այլև նույնիսկ՝ գոյատևել։ Ազգ-բանակ հայեցակարգը պետք է լինի ազգային ռազմավարության առանցքային հարցերից։ Բանակում ծառայելը ոչ միայն ամեն քաղաքացու պարտականությունը, այլև պատվի հարց պետք է լինի։ Հայաստանում պետք տիրի այնպիսի մթնոլորտ, որ նույնիսկ օրենքով բանակից ազատվածն, իր շրջապատում իրեն լավ չզգա։ Բանակում չծառայածը պետք է ընդհանրապես մոռանա պետական ծառայության մասին։ Այնպես պետք է կազմակերպել զինվորական ծառայությունը, որ այն ոչ թե դառնա տարիների անիմաստ կորուստ, այլ այնպիսի մեխանիզմներ ներդրվեն, որ բանակում ծառայող երիտասարդը նաև ստանա համապատասխան կրթություն։

Այս հարցում կարելի է օգտվել Շվեյցարիայի, Իսրայելի, Սինգապուրի փորձից։

Ուժեղ բանակ ունենալու դեպքում, կունենանք նաև հուսալի դաշնակիցներ, բայց նաև չենք ապավինի միայն նրանց աջակցությանը։ Հակառակ դեպքում, ինչպես դարերի ընթացքում, կփնտրենք հովանավորներ, որոնց հետագայում կմեղադրենք մեզ դավաճանելու մեջ և կփորձենք գտնել նոր, ավելի «լավ, բարի, հայասեր» հովանավորներ։

Այս խորագրի վերջին նյութերը