Լրահոս

12.06.2023 08:27


Արշակունյաց պողոտայում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և կողաշրջվել, վարորդը հոսպիտալացվել է

Արշակունյաց պողոտայում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և կողաշրջվել, վարորդը հոսպիտալացվել է

Հունիսի 12-ին, ժամը 04:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 75Ա շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և կողաշրջվել։ Ավտոմեքենայից տեղի է ունեցել բենզինի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել, իսկ ավտոմեքենան՝ ուղղվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը, սահմանազատել տարածքը, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Այս խորագրի վերջին նյութերը