ՏՄՊՊՀ–ի նախագահ. «Մեր հիմնական թիրախը խոշոր տնտեսվարող սուբյեկտներն են»
Կառավարության այսօր կայացած նիստում ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանն ասել է, որ 2012թ. մրցակցության արդար պայմանների ապահովումը հնարավոր կդարձնի բարձր տնտեսական աճ արձանագրել:
ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը 2010թ. առաջին ինն ամիսների ընթացքում ուսումնասիրել է 13 ապրանքային շուկաներ, որոնցում առկա է կենտրոնացվածության բարձր մակարդակ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքերով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին 86 որոշում է եղել պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ, իսկ հակամրցակցային գործողությունների համար տնտեսվարողները տուգանվել են 230 միլիոն դրամի չափով: Տիգրան Սարգսյանն ընդհատելով Արտակ Շաբոյանին նկատել է, որ տուգանքն արդյունավետ է, երբ այն ինչ-որ երևույթներ է կանխում:
«Մենք բարելավո՞ւմ ենք մրցակցային միջավայրը, թե՞ ընդամենը մեծացնում ենք տուգանվող սուբյեկտների մոտ դժգոհությունը»,- հետաքրքրվել է Տիգրան Սարգսյանը:
Ի պատասխան՝ Ա. Շաբոյանն ասել է, որ մի շարք շուկաներում այսօր առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, բայց օրենսդրության տրամաբանության համաձայն՝ իրենց հիմնական թիրախը խոշոր տնտեսվարող սուբյեկտներն են և նրանց հակամրցակցային գործողությունները։
«Ես ուզո՛ւմ եմ իմանալ՝ ի՞նչ վիճակ է լինելու ձվի, կաթի, կարագի, ձեթի, պանրի, կաթնամթերքի շուկաներում, որոնց հետ առնչվում է մեր բնակչության մեծ մասը»,–պնդել է վարչապետը:
Շաբոյանը պատասխանել է, որ այդ շուկաները գտնվում են ՏՄՊՊՀ ամենօրյա հսկողության ներքո և 2012թ. եթե լինեն չարաշահումներ, իրենք տնտեսվարող սուբյեկտներին կրկին ենթարկելու են պատասխանատվության։
Վարչապետը նրան ընդհատել է ա հայտարարել, որ օրենսդրական փոփոխություններով լծակներ են տրել ՏՄՊՊՀ–ին և նոր լծակներ կտրամադրեն:
ՏՄՊՊՀ–ի նախագահ. «Մեր հիմնական թիրախը խոշոր տնտեսվարող սուբյեկտներն են»
Կառավարության այսօր կայացած նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ 2012թ. մրցակցության արդար պայմանների ապահովումը հնարավոր կդարձնի բարձր տնտեսական աճ արձանագրել:

7or.am