Լրահոս

13.10.2011 14:43


ՕԵԿ–ը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով

ՕԵԿ–ը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով

–Մենք բոլոր ընտրություններին գնացել ենք առանձին ցուցակով։ Հիմա ևս պատրաստվում ենք առանձին գնալ,–ասել է «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ձևաչափով է ՕԵԿ–ը մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին։

–Եթե երկրի համար կառաջանան այնպիսի կարևոր խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է համախմբում, ապա միայն այս դեպքում կարելի է համաձայնել ընդհանուր ցուցակով գնալուն,–ընդգծել է բանախոսն ու հավելել,–այս պահին մեր օրակարգում նման հարց չկա դրված։

Անդրադառնալով 2013թ. նախագահական ընտրություններին՝ Խ. Հարությունյանն ասել է, որ ինչպես իրենք հայտարարել են նախկինում, ՕԵԿ–ը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը և հանդես չի գալու սեփական թեկնածուով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը