Մաքսային արտոնություն է տրվում ևս երկու ընկերության
ՀՀ կառավարությունը մինչև 2014 թ. հոկտեմբերի 15-ը հետաձգել է ներդրումային ծրագրով «Ախթամար» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը, հավանություն տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և նշված ՓԲԸ միջև կնքվելիք պայմանագրի նախագծին։ Ծրագրի համաձայն ընկերությունը Գեղարքունիքի մարզի մոտ 20 հա տարածքում նախատեսում է ստեղծել զբոսաշրջային մեծ համալիր, որը կներառի փոքր հյուրանոցներ (քոթեջներ), հանրային սննդի օբյեկտներ, խաղահրապարակներ, ժամանցային տարբեր կենտրոններ, ինչպես նաև լեռնադահուկային երթուղային ցանց, մոտ 110 մշտական աշխատատեղ։
Կառավարության որոշմամբ «Դելֆինարիում-Նեմո» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև 2014 թ. նոյեմբերի 25-ը։ Դելֆինարիումը Երևանում գործում է 2010 թ. դեկտեմբերից և արդեն իսկ դարձել է մայրաքաղաքի բնակիչների սիրված վայրը։ Որոշման ընդունումը թույլ կտա պահպանել առկա աշխատատեղերը, շարունակական դարձնել բնապահպանական գիտելիքների տարածումը։
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որը վերաբերում է սերմերի ձեռքբերմանը և ներկրմանը, կատարել է փոփոխություն` ՀՀ գյուղատնտեսության նախարարին պարտավորեցնելով 2011 թ. Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի 1100 տոննա էլիտային վերարտադրության սերմացուից մինչև 50 տոննայի բաշխումն ըստ մարզերի իրականացնել 5 և ավելի հեկտար (նախկին 7 և ավելի հեկտարի փոխարեն) հողատարածք ունեցող շահառուներին։
2011 թ. հոկտեմբերի 14-16-ը կայանալիք հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» համաժողովի կազմակերպման նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ։
Մաքսային արտոնություն է տրվում ևս երկու ընկերության
ՀՀ կառավարությունը մինչև 2014 թ. հոկտեմբերի 15-ը հետաձգել է ներդրումային ծրագրով «Ախթամար» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը, հավանություն տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և նշված ՓԲԸ միջև կնքվելիք պայմանագրի նախագծին։ Ծրագրի համաձայն ընկերությունը Գեղարքունիքի մարզի մոտ 20 հա տարածքում նախատեսում է ստեղծել զբոսաշրջային մեծ համալիր, որը կներառի փոքր հյուրանոցներ (քոթեջներ), հանրային սննդի օբյեկտներ, խաղահրապարակներ, ժամանցային տարբեր կենտրոններ, ինչպես նաև լեռնադահուկային երթուղային ցանց, մոտ 110 մշտական աշխատատեղ։
Կառավարության որոշմամբ «Դելֆինարիում-Նեմո» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև 2014 թ. նոյեմբերի 25-ը։ Դելֆինարիումը Երևանում գործում է 2010 թ. դեկտեմբերից և արդեն իսկ դարձել է մայրաքաղաքի բնակիչների սիրված վայրը։ Որոշման ընդունումը թույլ կտա պահպանել առկա աշխատատեղերը, շարունակական դարձնել բնապահպանական գիտելիքների տարածումը։ ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որը վերաբերում է սերմերի ձեռքբերմանը և ներկրմանը, կատարել է փոփոխություն` ՀՀ գյուղատնտեսության նախարարին պարտավորեցնելով 2011 թ. Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի 1100 տոննա էլիտային վերարտադրության սերմացուից մինչև 50 տոննայի բաշխումն ըստ մարզերի իրականացնել 5 և ավելի հեկտար (նախկին 7 և ավելի հեկտարի փոխարեն) հողատարածք ունեցող շահառուներին։ 2011 թ. հոկտեմբերի 14-16-ը կայանալիք հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» համաժողովի կազմակերպման նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ։