Լրահոս

13.10.2011 14:00


Ա. Բախշյան. «ՕԵԿ–ի խոսքի և գործի մեջ անհամապատասխանություն կա»

Ա. Բախշյան. «ՕԵԿ–ի խոսքի և գործի մեջ անհամապատասխանություն կա»

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանի և «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի համատեղ ասուլիսում անդրադառնալով Ազգային ժողովում ՕԵԿ–ի գործունեությանը՝ «Ժառանգության» պատգամավորը նշել է, թե ՕԵԿ պատգամավորները, լինելով կոալիցիայի մեջ, իրենց հայտարարություններով և հարցապնդումներով ընդդիմադիր կեցվածքով են հանդես գալիս, սակայն երբ գալիս է քվեարկության ժամանակը, քվեարկում են այնպես, ինչպես կոալիցիան։

–Խոսքի և գործի անհամապատասխանություն կա, և անջրպետը գնալով մեծանում է,–նշել է Ա. Բախշյանը։

Բերելով պետբյուջեի օրինակը՝ բանախոսն ասել է, որ ՕԵԿ–ի կողմից քննադատություններ են հնչում, բայց սովորաբար կողմ են քվեարկում։

Դրան հակադարձել է Խաչիկ Հարությունյանը՝ նշելով, թե իրենց խոսքի և գործի մեջ տարբերություն չկա։

–Եթե մեր առաջարկությունների մեծ մասը ընդունվում է, ուրեմն մենք դե՞մ քվեարկենք պետբյուջեին։ Բացարձակապես ոչ,–ընդգծել է ՕԵԿ–ական պատգամավորը։

–Ձեր առաջարկությունների մեծ մասը ընդունվեց, բայց կատարվեց զրոն,–պատասխանել է Ա. Բախշյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը