Շարունակվում է «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը շարունակում է իրականացնել անցած ամիս մեկնարկած «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրներն» ծրագիրը, որով նախատեսվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի /ԱԴԾ/ ցանցում ներառված Հայաստանի 11 դպրոցների աշակերտների հանդիպումները Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները ներկայացնող օտարերկրյա դեսպանների հետ:
Ծրագրի շրջանակներում Երեւանի Եղիշե Չարենցի անվան դպրոցը հոկտեմբերին 14-ին, ժամը` 15:00-ին, հյուրընկալելու է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին:
Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ արտաքին գործերի, կրթության եւ գիտության նախարարությունների, ինչպես նաեւ Քաղաքապետարանի ներկայացուցիչները: