Լրահոս

08.06.2023 13:35


Հերացի փողոցում կայանումն արգելվելու է

Հերացի փողոցում կայանումն արգելվելու է

Երևանի Հերացի փողոցում այսուհետ արգելվելու է կայանումը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրով իրականացվելու է Հերացի փողոցի կայանման գրպանիկների փակում, որոնք վերածվելու են կանաչ գոտիների»,–գրել է Գրիգորյանը:

Նա հավելել է, որ կայանումն արգելելով նպատակ ունեն էականորեն թեթևացնել Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի հատվածի ծանրաբեռնվածությունը:

Գրիգորյանը նշել է, որ աշխատանքները մեկնարկելու են արդեն այսօր:

Այս խորագրի վերջին նյութերը