«Արի տուն» ծրագիր. սփյուռքահայն իր ընտանիքով կանգնել է փողոցում հայտնվելու վտանգի առաջ
Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի կոչը զգալի «շոյեց» սփյուռքում ապրող հարյուրավոր հայ եղբայրների և քույրերի հայրենասեր անկեղծ զգացմունքները: Չնայած որ եղել էի Հայաստանում ոչ մեկ անգամ, սակայն այդ կոչով դրդված, Ամերիկայից ժամանեցի Հայաստան իմ տիկնոջ և երկու զավակներիս հետ միասին, որոնք ոչ միայն մասնակցեցին «Արի տուն» ծրագրին, այլ նաև մեծ ցանկություն հայտնեցին տեսնել Լեռնային Ղարաբաղը: Հայաստանից հեռացանք խորը հուզումով և վառ տպավորություններով, այցելելով և թե Հայաստանի և թե Լեռնային Ղարաբաղի տեսարժան վայրերը և թե շփվելով հասարակ մարդկանց հետ: Իմ զավակներն այդ այցելության շնորհիվ ստացան իրենց հայրենիքի և իրենց նման օտար ափերում ապրող այլ ազգակիցների մասին բավականին պատկերացում, որպեսզի սիրեն և հետագայում ևս ձգտեն դեպի իրենց մայր հողը:
Սակայն կցանկանամ վերադառնալ այն խնդրին, որը դրդեց ինձ գրել այս բաց նամակը:
Հավատալով Հայաստանի ապագային, հայրենասիրական խոր զգացմունքներով դրդված, Ամերիկայի Ֆրեզնո քաղաքից վերջնականապես հայրենիք տեղափոխվելու և բնակություն հաստատելու մտադրությամբ ու հեռանկարով, չորս տարի առաջ որոշեցի Երևանի Արամի 80 հասցեում, «Հերմեկ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող շենքում բնակարան գնել: Ըստ երկկողմ ստորագրված պայմանագրի, ընկերության տնօրեն Տիգրան Մուշեղյանը 24 ամսվա ընթացքում պարտավորվում էր հանձնել բնակարանները մեզ` ապագա սեփականատերերիս: Պայմանագրում նշված պարտավորությունները ես, և համոզված եմ, որ ինձ նման մնացած բոլոր ապագա բնակիչները կատարել ենք բարեխղճությամբ: Սակայն պարոն Մուշեղյանը բռնելով խաբեբայության ճանապարհը, անընդմեջ ձգձգեց շինարարության ավարտը, ամեն անգամ «փափուկ բարձ դնելով» ապագա սեփականատերերիս գլխի տակ: Ավելին, հետագայում պարզվեց, որ նա իր մտերիմներից ոմն գնդապետ Ալեքսան Աբրահամյանի հետ մտնելով ինձ համար անհասկանալի և կասկածելի հիմքեր ունեցող համաձայնության մեջ, շենքի առաջին և երկրորդ առևտրային հարկերը էժան գնով վաճառեց նրան, իսկ վերջինս, չվճարելով նշված 1600 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքների իրական (շուկայական) գինը, դարձավ դրանց սեփականատերը: Ըստ ինձ հասած որոշ տեղեկությունների, ստացած գումարները պարոն Մուշեղյանը չի մուտքագրել ընկերության դրամարկղ, ինչով և ենթադրում եմ, որ փորձել է խուսափել հարկային իր պարտավորություններից: Այնուհետև, շենքը ավարտին հասցնելու պատճառաբանությամբ, (կրկին ինձ համար անհասկանալի իրավական հիմքերով) այն դնելով «ՎՏԲ-Հայաստան» բանկում գրավի տակ, ստացել է շինարարության ավարտի համար վարկ, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ շենքի կառուցումը մինչ այսօր ավարտին չի հասցվել, պարզ չէ, թե ուր են գնացել և ինչի վրա են ծախսվել այդ վարկային միջոցները:
2010թ. տեղեկացվեցի, որ ընկերությունը սնանկության գործընթաց է նախաձեռնել և դատարանի կողմից սնանկացման կառավարիչ է նշանակվել, ով մինչ վերջերս հույս էր տալիս մեզ, որ ամեն ինչ կանի, որպեսզի հիմնարկը տանի առողջացման: Դրա մասին էին վկայում նաև նրա հայցադիմումը առաջին ատյանի դատարան, որի արդյունքում դատարանը որոշում էր կայացրել հօգուտ գնդապետի հետ կասկածելի գործարքը վիճարկող կողմի: Սակայն, ըստ ինձ հասած տեղեկությունների, ներկայում զորացրված և երևի թե իրեն ,հայրենասեր ու ազգասերե համարող գնդապետը, իր անձնական շահը վեր դասելով մնացած մոտ 90 ընտանիքների շահերից, դիմել է վերաքննիչ դատարան և, իմ խորին համոզմամբ, վերաքննիչ դատարանի ականջին «խնամախոս փսփսուկներից» հետո, դատավոր Տիգրան Սահակյանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը, վտանգելով առողջացմանն ուղղված կառավարչի բոլոր ջանքերը: Ես, և իմ նման խաբված մնացած բոլոր ապագա սեփականատերերը կանգնել ենք փողոցում հայտնվելու վտանգի առաջ և հիմա փորձում ենք մեր ոտնահարված իրավունքները վերականգնել վճռաբեկ դատարանում:
Ես դեռևս հավատում եմ Հայաստանի պայծառ ապագային և որ Հայաստանը կդառնա արդարության և օրինականության երկիր, բայց դրա համար քայլեր են անհրաժեշտ այսօր, և իմ և իմ նման խաբված մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրը դրա վառ ապացույցներից մեկն է: Ես համոզված եմ, որ Դուք և Ձեր թիմակիցները հնարավոր բոլոր ջանքերն եք ներդնում Հայաստանում անօրինականության և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Որպես օտարության մեջ ապրող հայ, ով մեծ ցանկություն ունի վերադառնալ հայրենիք իր կնոջ և երկու զավակների հետ, ես խնդրում եմ Ձեզ այս հարցը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ և կարգադրել համապատասխան մարմիններին օրենքով սահմանված կարգով թե նորեն քննել (քանզի համոզված եմ, որ լավ քննության արդյունքում կբացահայտվեն շատ ավելի մեծ խախտումներ, քան այն, ինչ որ ես այստեղ նշել եմ) և թե վերահսկել, որ ներկայիս և նախկինում պետական պաշտոններ զբաղեցրած անձինք չչարաշահեն ի պաշտոնե իրենց ընձեռնված հնարավորությունները և անձնական կապերը այս հարցում անօրինական լուծումներ կորզելու նպատակով: Համոզված եմ, որ Դուք անում եք հնարավոր և անհնարը, որպեսզի բոլորը լինեն օրենքի առաջ հավասար, անկախ նրանց պաշտոնից և զբաղեցրած դիրքից: Հուսով եմ, որ Ձեր «Արի տուն» կոչը կսթափեցնի այս հարցում ներգրավված և որոշումներ կայացնող պետական այրերին և անտուն չի թողնի իմ նման օտարությունից հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող իմ մյուս բախտակիցներին: Համոզված եմ, որ կախված այս պատմության վերջնական արդյունքից, այն կարող է ծառայել ինչպես դրական, այնպես էլ բացասական դաս իմ նման այլ սփյուռքահայերի համար, որոնք ցանկություն ունեն վերադառնալ հայրենիք, դեպի մեր արմատները:
Ես հավատում եմ Ձեր խոսքերին և հուսով եմ, որ ինձ հուսախաբ չեք անի:
Խորին հարգանքով` Կարո Խաչիկյան և Նունե Խաչիկյան (Պետրոսյան)