Լրահոս

13.10.2011 11:13


Աճուրդի է հանվելու Սադամ Հուսեինի բրոնզե հետույքը

Աճուրդի է հանվելու Սադամ Հուսեինի բրոնզե հետույքը

Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեինի բրոնզե հետույքը, որը նրա արձանի մի կտորն է, Մեծ Բրիտանիայում հանվելու է աճուրդի։ «Ֆրանս–Պրես» գործակալության փոխանցմամբ՝ Սադամի 12–մետրանոց հուշարձանը Բաղդադի կենտրոնում տեղադրվել էր 2002–ին՝ ի պատիվ նրա 65–ամյակի։ Մեկ տարի անց ամերիկյան զինվորականների օգնությամբ արձանն ապամոնտաժվել է։ Աճուրդի դրված հետույքը հայրենիք է բերել բրիտանացի զինծառայող Նայջել Էլին։ Նա իրաքյան պատերազմի ժամանակ աշխատել է որպես լրագրող և լուսաբանել նաև 2003թ. Բաղդադի անկումը։ Հենց այդ ժամանակ էլ նա ամերիկացի զինվորականներից թույլտվություն է խնդրել վերցնել բրոնզե արձանի մի կտորը և ստանալով այն՝ զինվել է մուրճով և լինքով ու արձանից պոկել նախկին բռնապետի մոտ 60սմ–ոց հետույքը։ Այնուհետև այն տեղափոխել է Մեծ Բրիտանիա՝ ուղեբեռի համար վճարելով ընդամենը մոտ 600 եվրո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը