«Եդինայա Ռոսիան» խնդիր է դրել հավաքել ձայների միջինը 65%–ը
Դեկտեմբերին ՌԴ–ում կայանալիք Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիան» պետք է ամբողջ երկրով միջինը 65% ձայն հավաքի։ «Վեդոմոստի» թերթի փոխանցմամբ՝ համայնքների ղեկավարներին նախագահի վարչակազմն այս հանձնարարությունն է տվել։ Այդ կուսակցության ցուցակը գլխավորում է ՌԴ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ռուսաստանի շրջանները պայմանականորեն բաժանել են 3 մասի։ «Թույլ» շրջանները պետք է ձայների նվազագույնը 50%–ը բերեն, «միջինները»՝ 55–60%–ը, «ուժեղները»՝ 65%–ը։ Չնայած նշվում է, որ որոշ «ուժեղ» համայնքներ պատրաստ են գերակատարել իրենց առջև դրված խնդիրը։ Օրինակ՝ Բաշկիրիայի ղեկավարը հանձն է առել «Եդինայա Ռոսիայի» համար ապահովել ձայների 83%–ը։
2007–ին «Եդինայա Ռոսիան» ամբողջ երկրով ստացել էր ձայների 64,3%–ը և խորհրդարանում մեծամասնություն կազմել։ Այն ժամանակ այդ կուսակցության ցուցակը գլխավորում էր Վլադիմիր Պուտինը։

7or.am