Թուրքիայում կրկին ռուս զբոսաշրջիկների ավտոբուս է վթարի ենթարկվել
Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին», Թուրքիայի Անթալիա քաղաքից քիչ հեռու ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 12–ին՝ տեղական ժամանակով 17։00–ին, երբ ռուսներն ուղևորվել են Անթալիայի օդանավակայան հայրենիք մեկնելու համար։ Ավտոբուսում 18 զբոսաշրջիկ է եղել Նովոսիբիրսկից, այդ թվում՝ 5 երեխա, ինչպես նաև զբոսավարն ու վարորդը։
ՌԴ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վթարից հետո բոլոր ռուսները տեղափոխվել են հիվանդանոց, բայց միևնույն ժամանակ նշել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Ռոստուրիզմը», սակայն, հայտնում է, որ երկու հոգի՝ մայրն ու երեխան, գտնվում են ծանր վիճակում։
Բացի այդ, «Պեգաս տուրիստիկ» զբոսաշրջային ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է, որ վթարի ժամանակ 12 ռուսաստանցի չի տուժել և բժշկական զննությունից հետո ժամանակացույցի համաձայն մեկնել է հայրենիք։ Մնացած վեց մարդիկ դեռ հիվանդանոցում են թեթև և միջին աստիճանի վնասվածքներով, և նրանց բուժման ծախսերն էլ հոգում է բժշկական ապահովագրությունը։