Ռուբեն Հայրապետյան. «Հավատացեք ինձ, ՈւԵՖԱ-ի կողմից նման պատվեր չէր կարող լինել»
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Facebook-ի իր էջում անդրադառնալով Իռլանդիա–Հայաստան հանդիպմանը, մրցավարին անվանել է տգետ: Հիշեցնենք, որ իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը խաղի 27-րդ րոպեին ակնհայտ սխալ կարմիր քարտ է ցույց տվել մեր հավաքականի դարպասապահին։ Բացի այդ Գոնսալեսը մի շարք դեպքերում ևս վիճելի որոշումներ է կայացրել՝ հօգուտ իռլանդացիների։
«Իրականում մենք ունենք իրոք ուժեղ, պայքարող, իրենց գործին նվիրված ֆուտբոլիստներ: Նրանք արժանի էին հաղթանակի: Բայց ֆուտբոլն ունի իր դաժան օրենքները: Եկեք չհուսախափվենք և աջակցենք մեր սիրելի թիմին և մեր հրաշալի տղաներին: Նրանք արժանի են ամենաբարձր մեծարմանը: Ինչ վերաբերվում է մրցավարին, մենք արդեն բողոքարկել ենք մրցավարի արարքների համար, բայց ինձ քիչ է հետաքրքրում այդ տգետին պատժելը: Ինձ ավելի շատ հետաքրքրում է Բերեզովսկու կարմիր քարտը չեղյալ անելը: Ինչ վերաբերվում է ՈւԵՖԱ-ի կողմից պատվերին, սիրելի ֆուտբալասերներ, խնդրում եմ հավատացեք ինձ, ՈւԵՖԱ-ի կողմից նման պատվեր չէր կարող լինել: Միշել Պլատինին այն մարդը չէ, որ իրեն թույլ տա նման արարք կատարի: Ինչ վերաբերում է տղաներին մեծարմանը, մենք տարեվերջին անելու ենք մեծարման արարողությունը՝ շատ բարձր մակարդակով: Նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում բոլորին, աշխարհասփյուռ հայությանը, ցանկանում եմ համբերություն և բոլորս միասին երկրպագենք ազգային հավաքականին»,–գրել է Ռ. Հայրապետյանը։

7or.am