Թուրքիան եղել է և շարունակում է լինել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կուրատորը, և ձգտելով դեպի ՆԱՏՕ, մենք մեր անվտանգությունը ամբողջությամբ հանձնում ենք Թուրքիային
Շատ խոսուն նկար է։ Հիմա ներկայացնեմ, թե ինչու.
Տեսեք, նկարում ջերմ զրույցի են բռնված Թուրքիայի նախագահ Էրդողանը, «Հայաստանի վարչապետ» Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը։
Նկարը արվել է Թուրքիայում, Էրդողանի երդմնակալության առիթով հավաքին։
Այս նկարը թող նայեն հատկապես նրանք, ովքեր հավատում են «Հայաստանի դեմ գործող ռուս-թուրքական դաշինքի» գոյությանը։
Թուրքիան եղել է և շարունակում է լինել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կուրատորը, և ձգտելով դեպի ՆԱՏՕ, մենք մեր անվտանգությունը ամբողջությամբ հանձնում ենք Թուրքիային, ինչը կբերի անխուսափելիորեն երկրորդ ցեղասպանության։
Նրանք, ովքեր հավատում են, որ ՆԱՏՕ-ն իրոք իր զորքերը կբերի ու կկանգնեցնի Հայաստանի սահմաններին և կապահովի Հայաստանի անվտանգությունը թող կրկին նայեն այս նկարին, ու հասկանան, որ չի կարող ՆԱՏՕ-ական զորքը կանգնել մեկ այլ ՆԱՏՕ-ական զորքի դիմաց և ապահովել անվտանգություն։
Հիշեք մեկընդմիշտ. Վազելով դեպի ՆԱՏՕ, մենք մեր երկրի գոյության բանալին հանձնում ենք Թուրքիային՝ ամբողջությամբ, և այդ պարագայում, բացառապես Էրդողանի տրամադրությունից է կախված լինելու, մենք կապրենք մեր հայրենիքում, թե սպանվելով կքշվենք, ինչպես 1915-ին, Հայաստանի Հանրապետությունը գոյություն կունենա՞, թե լավագույն դեպքում Թուրքիայի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ ունեցող միավորի կվերածվի։
Այս ամենն ասում եմ նրանց համար, ովքեր իրոք հասկանում են, որ թուրքը մեր թշնամին է և հնարավոր չէ թուրքի հետ բարեկամություն անել, բայց հավատում են արևմտյան անվտանգային համակարգին, իսկ նրանց, ովքեր կարծում են, որ հնարավոր է և անհրաժեշտ է թուրքի հետ բարեկամություն անել, ես բան չունեմ ասելու, նրանց, երկնային կյանքում, ցեղասպան եղած մեր նախնիները կասեն։

Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից