Լրահոս

12.10.2011 18:04


Իլհամ Ալիև. «Հույս ունեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտով կկարգավորվի»

Իլհամ Ալիև. «Հույս ունեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտով կկարգավորվի»

Ինչպես հայտնում է «АПА» գործակալությունը, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերին։ Հանդիպումից հետո նախագահները  համատեղ ասուլիս են տվել։ Ադրբեջանի նախագահն իր խոսքում հայտարարել է, որ չնայած ՄԱԿ–ի և միջազգային այլ կազմակերպությունների ընդունած բանաձևերին՝ «Հայաստանը շարունակում է ոչ կառուցողական մոտեցում ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին»։

–Հույս ունեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտով կկարգավորվի, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի,–հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ավստրիայի նախագահն էլ իր հերթին ընդգծել է բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման կարևորության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը