«Մայր Հայաստան». նորաստեղծ շարժման անդամները վստահեցնում են՝ պայքարը մինչև վերջ են տանելու
«Ազգ»-ը զրուցել է Մայր Հայաստան» շարժման անդամ Հովհաննես Հարությունյանի հետ․
-Նախաձեռնության գաղափարախոսությունը, ենթադրելի է, մոր` միավորողի, առանցքի շուրջը պետք է լինի: Բայց ո՞ւր է ձեր շարժման «մայրը»:
-Մայիսի 28-ին՝ հայ ժողովրդի համար պատմական խորհուրդ ունեցող այդ օրը, մենք՝ երկրի պետականության, ազգի ճակատագրի համար մտահոգ մի խումբ գաղափարակիցներով հիմնադրեցինք «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը: Այն օրհասական վիճակը, որում ապրում ենք այսօր, աննախադեպ է իր մարտահրավերներով: Անգամ 1992 թվականին, երբ պատերազմի մեջ էինք ու կորցրել էինք Արցախի շուրջ 49 %-ը, վիճակն այսքան վտանգավոր չէր, քանի որ չունեինք թշնամու կողմից զավթված Հայաստանի Հանրապետություն: Իսկ աայսօր, այո, թշնամու կողմից ու կառավարվող իշխանությոգնների ձեռամբ զավթված է մեր երկիրը, և այս օրհասական վիճակից դուրս գալու միակ ճանապարհը համազգային համախմբումն է: Մեր շարժման մայրը՝ առանց չակերտների, հենց Հայաստանն է, որն իր շուրջ պետք է համախմբի բոլոր իր զավակներին, քանզի օրվա հրամայականն է այդպիսին:
-Դուք ասում եք, թե ամեն բան կորած չէ, և վտանգավոր են նահանջի տանող բոլոր թեզերը:
Համաձայն եմ: Բայց մարդկանց ինչպե՞ս եք համոզելու, որ փրկության բանալին ձեր ձեռքում է:
-Այո, ամեն բան կորած չէ, և հնարավոր է կանգնեցնել դեպի կործանում տանող ընթացքը: Մենք մարդկանց չենք համոզելու, որ փրկության բանալին մեր ձեռքում է, որովհետև փրկության բանալին հենց յուրաքանչյուրի ձեռքում է, որ իրեն Մայր Հայաստանի զավակն է համարում: Մենք ուղղակի փորձում ենք միավորողի, համախմբողի դերը ստանձնել: Պատմության էջերից ենք քաջատեղյակ՝ երբ հայը համախմբվում է, հաղթանակն անկասելի է դառնում:
-Տեսեք, դուք նաև ասում եք, թե «մենք հիմա խեղդվում ենք գետում, բայց ծառի մի ճյուղ ենք գտել, բռնվել ենք, շունչ ենք քաշում»: Հասկանալի է, չէ՞, որ անգամ հաստափոր գերանը մեզ չի փրկի, եթե լողալ չգիտենք ու զուրկ ենք լողալու ընթացքում մեկս մյուսին օգնելու կամքից: Դուք «լողալու» ի՞նչ նոր, մեզ անհայտ մեթոդ եք առաջարկում:
-Մենք լողալ իմացել ենք ու հիմա էլ գիտենք, պարզապես այժմ ծանր վիրավոր ենք ու չենք կարողանում իրացնել մեր ունակությունները: Համընդհանուր համախմբման պարագայում կարող ենք կյանքի կոչել մեր շարժման կողմից առաջ բերված երեք նպատակները, որի իրականցաման պարագայում կկասեցնենք այս մահաբեր ընթացքը:
-Շեշտում եք, որ երիտասարդությունը պետք է նախաձեռնող լինի, բայց այսօր երիտասարդությանն, օրինակ, հետաքրքրում է մեքենաների ապակիների մգացման հարցը, դրա համար են փողոց դուրս գալիս: Իհարկե, դա միայն նրանց մեղավորությունը չէ: Հիմա դուք ձեր հասկակիցներին ինչպե՞ս եք հրամցնելու, որ երկրի առաջնային հարցն անվտանգությունն է, ոչ թե, օրինակ, «պլյոնկա»- ն:
-Մեր թիմով արդեն տևական ժամանակ է, ինչ ամեմօրյա աշխատանք ենք իրականացնում երիտասարդների շրջանում: Երիտասարդներին հանդիպող խնդիրները, խոչնդոտները բազմաթիվ են, և դրանցում մեղադրել միայն երիտասարդներին չի կարելի: Ես հավատում եմ, որ մենք տեսնելու ենք իր ապագայի համար պատասխանատվություն ստաձնող երիտասարդների համախմբումը: Եվ հենց դա՛ էլ կնպաստի հասարակության համընդհանուր միավորմանը, ինչն այսօր մեզ այդքան անհրաժեշտ է:
-2020-ի պատերազմից հետո ընդդիմության նախաձեռնած գրեթե բոլոր ակցիաներին, ցույցերին դուք մասնակցել եք: Փաստ է` դրանցից և որևէ մեկը չհաջողեց: Մի՞թե հիասթափեցնող չէ, կամ դուք ինչպե՞ս եք հաջողելու:
-Դժվար է, իրոք դժվար է այսպիսի իրավիճակում շարունակել պայքարը, բայց հակառակ դեպքում… Հակառակ դեպք ուղղակի չկա, որովհետև մենք պատրաստ չենք հանձնվել թշնամուն և համակերպվել անհայրենիք գոյությանը, այդ իսկ պատճառով պայքարելուն հակառակ կողմ չկա, մենք շարունակելու ենք մեր պայքարը մինչև վերջ: