Իսրայելական բանակը զորակոչել է պահեստազորային կանանց
Իսրայելական «Հաարեց» օրաթերթը գրում է, որ հրեաների Ամանորի՝ Ռոշ Հաշանայի նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակ «ՑԱՀԱԼ»–ը որոշում է ընդունել բանակ զորակոչել տասնյակ կին պահեստազորայինների, որոնք դիտորդի կարգավիճակով ծառայություն են անցել Արևմտյան ափի և Գազայի շրջանում:
Իսրայելական զինվորականների կողմից նման արտակարգ քայլի դիմելու պատճառն այն է, որ հրատապ ծառայության շրջանակներում դիտորդների խիստ պակաս է նկատվել։
Կանանց մեծամասնությունը զորակոչվել է 24 օրով։
Նրանց զգուշացրել են զորահավաքի մասին դրանից ընդամենը մեկ օր առաջ: Ըստ Իսրայելի զորահավաքների մասին օրենքի՝ երկարաժամկետ զորակոչի դեպքում պահեստազորայինը պետք է ծանուցվի դրա մասին զորակոչից 60 օր առաջ: Բացառություն են կազմում արտակարգ իրավիճակը և պաշտպանության նախարարի գրավոր կարգադրությունը: Այդ զորակոչը եղել է հենց վերջինիս կարգադրությամբ: