Քուվեյթի համալսարանում մեկնարկել են հայ ուսանողների արաբերեն լեզվի ուսուցման և կատարելագործման դասընթացներ
Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության կառավարությունների միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին պայմանագրի, Երեւանի պետական համալսարանի եւ Քուվեյթի համալսարանի միջեւ փոխգործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաեւ Քուվեյթում ՀՀ դեսպանության եւ Քուվեյթի համալսարանի տնօրինության միջեւ կայացած համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 1-ին Քուվեյթ ժամանեցին ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողները մեկ տարի ժամկետով Քուվեյթի համալսարանում արաբերեն լեզվի ուսուցման եւ կատարելագործման դասընթացներ անցնելու նպատակով:
Քուվեյթում ՀՀ դեսպանությունում կայացած հանդիպման ժամանակ ուսանողները համապարփակ տեղեկատվություն ստացան երկրի առանձնահատկությունների եւ ուսուցման համակարգի մասին, ծանոթացան դեսպանության գործունեությանը:
Այսուհետ ԵՊՀ ուսանողներն ամեն տարի կարող են ուսուցման հատուկ ծրագրերի, արհեստավարժ մասնագետների եւ յուրահատուկ մեթոդաբանության շնորհիվ զարգացնել արաբերեն լեզվի, պատմության եւ գրականության բնագավառի իրենց գիտելիքները Քուվեյթի համալսարանում: Սա Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ գիտակրթական ոլորտում արձանագրված առաջին միջպետական բնույթի լուրջ ձեռքբերումն է: Երկու ԲՈՒՀ-երի միջեւ մոտ ապագայում կյանքի կկոչվեն նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման եւ համատեղ գիտակրթական փորձերի իրականացման մի շարք նախագծեր: