Լրահոս

12.10.2011 16:01


Տիմոշենկոյի վճարելիք տուգանքով Ուկրաինան նախատեսում է ռուսական գազ գնել

Տիմոշենկոյի վճարելիք տուգանքով Ուկրաինան նախատեսում է ռուսական գազ գնել

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործը հետաքննող դատավորի վճռի համաձայն՝ Տիմոշենկոն, բացի 7 տարվա ազատազրկումից, պետք է նաև 189,5 մլն դոլար տուգանք վճարի Ուկրաինայի «Նավթագազ»–ին։ Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Բոյկոն այս կապակցությամբ հայտարարել է.

–Մենք կիրականացնենք դատարանի վճիռը։ Եվ եթե գումարը փոխանցվի «Նավթագազ»–ին, մենք այն կծախսենք ռուսական գազ ձեռք բերելու համար։

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն մեղադրվում է 2009-ին ՌԴ–ի հետ գազային պայմանագրերի կնքման ժամանակ իր լիազորությունները չարաշահելու մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը