ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Տիմոշենկոյին ազատ արձակել
Վաշինգտոնը հիասթափված է ուկրաինական դատարանի՝ երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ հրապարակած դատավճռից և գտնում է, որ այդ որոշումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը։
«Միացյալ Նահանգները խորապես հիասթափված է Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ հաստատված դատավճռից։ Դատարանի որոշումը լուրջ անհանգստություն է առաջացնում Ուկրաինայի կառավարության ժողովրդավարության և օրենքին հավատարմության վերաբերյալ։ Մենք կոչ ենք անում Ուկրաինայի կառավարությանն ազատ արձակել Տիմոշենկոյին և քաղաքական այլ առաջնորդներին ու կառավարության նախկին պաշտոնյաներին, որոնք ներկայումս անազատության մեջ են»,–հայտարարել է Նուլանդը։