ԵԽԽՎ Բյուրոյի նիստում հայկական պատվիրակության անունից հանդես է եկել պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և ընթերցել պատվիրակության նամակը, որի տակ դրված է եղել պատվիրակության բոլոր անդամների ստորագրությունը: Թեև նամակի տեքստը պետք է տեղադրված լիներ Բյուրոյի անդամներին տրվող փաստաթղթերի թղթապանակների մեջ, սակայն պարզվել է, որ թղթապանակներում այդ նամակները չկան և Դ. Հարությունյանն ամբողջությամբ բարձրաձայն ընթերցել է այն: Նրանում մասնավորապես նշվում էր, որ պատվիրակությունը դեմ է ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնմանը:
Մամուլում տարածված տեղեկությունը խիստ հակասական է և որևէ տրամաբանություն չի պարունակում. ադրբեջանցի պատվիրակը կարող է ասել այն, ինչ իրենց է ձեռնտու, պետք չէ այն որպես իրականություն ընդունել:
ԵԽԽՎ Բյուրոյում շրջանառվող հարցերի մի մասը չի դրվում քվեարկության, այլ ընդունվում է հայտարարությունների ձևով, ենթակոմիտեի վերականգնման հարցը ևս քվերակության չի դրվել:
ՀերմինեՆաղդալյան
ԱԺպատգամավոր,
ԵԽԽՎ-ումհայաստանյանպատվիրակությանանդամ
--------------
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սամեդ Սեյիդովը Ստրասբուրգում հայ լրագրողներին սենսացիոն տեղեկություն է հաղորդել. ԵԽԽՎ բյուրոյում դեռ հունվարին ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնման հարցն անցել է միաձայն` առանց դեմ ու ձեռնպահ ձայների:
Հերմինե Նաղդալյանի պարզաբանումը
ԵԽԽՎ Բյուրոյի նիստում հայկական պատվիրակության անունից հանդես է եկել պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և ընթերցել պատվիրակության նամակը, որի տակ դրված է եղել պատվիրակության բոլոր անդամների ստորագրությունը: Թեև նամակի տեքստը պետք է տեղադրված լիներ Բյուրոյի անդամներին տրվող փաստաթղթերի թղթապանակների մեջ, սակայն պարզվել է, որ թղթապանակներում այդ նամակները չկան և Դ. Հարությունյանն ամբողջությամբ բարձրաձայն ընթերցել է այն: Նրանում մասնավորապես նշվում էր, որ պատվիրակությունը դեմ է ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնմանը:
Մամուլում տարածված տեղեկությունը խիստ հակասական է և որևէ տրամաբանություն չի պարունակում. ադրբեջանցի պատվիրակը կարող է ասել այն, ինչ իրենց է ձեռնտու, պետք չէ այն որպես իրականություն ընդունել:
ԵԽԽՎ Բյուրոյում շրջանառվող հարցերի մի մասը չի դրվում քվեարկության, այլ ընդունվում է հայտարարությունների ձևով, ենթակոմիտեի վերականգնման հարցը ևս քվերակության չի դրվել:
Հերմինե Նաղդալյան
ԱԺ պատգամավոր,
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ