Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա հնարավորինս կնպաստի հայ-եգիպտական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:
Երկուստեք ընդգծվել է, որ հայ-եգիպտական կապերը, երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը սկիզբ են առել դարերի խորքից և շարունակվում են մինչ այսօր: Կարևորվել է քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ տնտեսական, մշակութային կապերը ևս զարգացնելու և խորացնելու անհրաժեշտությունը:
Նախագահը հույս է հայտնել, որ Եգիպտոսում քաղաքական կայունության հաստատումը կնպաստի նաև տնտեսության զարգացմանն ու այդ ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության ակտիվացմանը: Հանրապետության ղեկավարն ու Եգիպտոսի դեսպանը, հայ-եգիպտական կապերի ամրապնդման գործում, մեծապես կարևորել են նաև եգիպտահայ համայնքի դերը:
Նշելով, որ իր նշանակումը համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ ՀՀ-ն տոնում է անկախության 20-րդ տարեդարձը, դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը Հայաստանին և Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել ու մաղթել է հետագա հաջողություններ:
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը: Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա հնարավորինս կնպաստի հայ-եգիպտական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: