Լրահոս

12.10.2011 14:22


ՀԱԿ անդամ.«Կոնգրեսն իր ցանկությունն էր հայտնում, ուղղակի չստացվեց»

ՀԱԿ անդամ.«Կոնգրեսն իր ցանկությունն էր հայտնում, ուղղակի չստացվեց»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀԺԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն ասել էր, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունն այժմեական հարց չէ իրենց համար, քանի որ հերթական ընտրություններն են մոտենում։

«7օր»-ի հետ զրույցում «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ, ՀԱԿ անդամ Ռուբեն Թորոսյանը պատասխանելով հարցին՝ ինչպես է գնահատում այս հայտարարությունը, ասել է՝ շատ դրական։

Ես միշտ էլ դրական եմ գնահատել՝ ավելի լավ է պատրաստվել քիչ մնացած ժամանակում հերթականին, քան արտահերթ ընտրություններին, որովհետև արտահերթ ընտրություններին ես ընդհանրապես դեմ եմ եղել. «արտահերթ» բառը լեգիտիմացնում է այդ ապօրինի իշխանություններին։ Այլ բան է, երբ մենք դրա անունը դնեինք նոր  ընտրություններ,–ասել է նա։

Հարցին՝ այնուամենայնիվ, 2008–ից ՀԱԿ–ը խոսում է արտահերթ ընտրությունների անխուսափելիության մասին, և այսօր, պատրաստվելով հերթականին, ստացվում է, որ այսքան ժամանակ խաբե՞լ է իր համակիրներին, Ռուբեն Թորոսյանը պատասխանել է.

Բայց Կոնգրեսն ինչո՞ւ խաբեց։ Նա իր ցանկությունն էր  հայտնում, իր համար կարևորությունը, ուղղակի չստացվեց, բայց ո՞նց կարելի է ասել խաբել։ Խաբել նշանակում է՝ այդպես չէր մտածում, բայց այդպես չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը