ՀՀԿ–ականը ՀԱԿ ներկայացուցչին. «...մենք մուկն ու կատու չենք խաղում»
Այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին են պատասխանել ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը և ՀԺԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը։
Ռաֆիկ Պետրոսյանն անդրադառնալով ներքաղաքական երկխոսության գործընթացին՝ հայտարարել է.
–Երկխոսությունն սկսվել է ՀԱԿ–ի առաջարկով, իսկ իշխանությունն ընդառաջել է ընդդիմությանը։ Բայց դուք օրական մի ձևով եք մտածում՝ մի օր ասում եք՝ թող իշխանությունն առաջարկի, մյուս օրն ասում եք՝ հրաժարվում եմ, հետո նորից եք առաջարկում։ Բայց մենք մուկն ու կատու չենք խաղում։
Ռաֆիկ Պետրոսյանը վերջում ավելացրել է նաև, որ չնայած ՀԱԿ–ի կողմից հնչող նախագահի հրաժարականի պահանջներին՝ բացառվում է նախագահի հրաժարականը։
–Այսպես կոչված հրաժարական–մրաժարական, կներեք, երբեք չի լինելու, դա բացառվում է, որովհետև այսօր Սահմանադրությամբ նախատեսված իրավական, քաղաքական, տնտեսական և այլ բնույթի որևէ հիմք չկա հրաժարականի համար։

7or.am