Փաստաբան. «Վահագն Չախալյանը վրաց իշխանությունների դեմ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»
Այսօր լրագրողների հետ ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դատապարտման գործի մասին են խոսել իր փաստաբան Ստեփան Ոսկանյանը և «Երկիր» ՀԿ–ի միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը։
Տեղեկացնենք, որ Վահագն Չախալյանը, ով պահվում է Ռուսթավիի N6 խիստ ռեժիմի բանտում, հոկտեմբերի 5–ին անժամկետ հացադուլ էր հայտարարել։ Նրան երեկ տեսակցել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր–Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հորդորելով դադարեցնել հացադուլը։ Վահագն Չախալյանը, ընդառաջելով հոգևորականի հորդորներին, որոշել է հոկտեմբերի 12-ից դադարեցնել հացադուլը:
Ս. Ոսկանյանը նշել է, թե իր նախավերջին այցելության ժամանակ նկատվել են նրա կենսապայմանների խստացումներ, իչպես օրինակ հիգիենիկ պայմանների, ջրի բացակայություն, իրեն պատկանող գրքերի առևանգում, հարազատների և հոգևորականների տեսակցության սահմանափակում։ Փաստաբանի խոսքերով՝ հացադուլի ընթացքում այցելություն չի եղել ո՛չ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ո՛չ ՀԿ–ների կողմից, թեև նրանք տեղեկացված են եղել հացադուլի մասին։
Բանախոսը նշել է, որ Վահագն Չախալյանը վրաց իշխանությունների դեմ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և բողոքի քննությունն ընթացքի մեջ է:

7or.am