Լրահոս

12.10.2011 12:01


ՀՀԿ–ական. «Ով դադարեցրել է, նա էլ պետք է նախաձեռնի երկխոսության վերսկսումը»

ՀՀԿ–ական. «Ով դադարեցրել է, նա էլ պետք է նախաձեռնի երկխոսության վերսկսումը»

ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի համոզմամբ՝ Հայ ազգային կոնգրեսի հետ կրկին երկխոսելու հեռանկարն ամենևին էլ տապալված չէ, քանի որ երկու կողմերն էլ չեն ժխտում երկխոսելու ցանկությունը։

–Ուղղակի ասում են՝ թող դիմացինն առաջարկի, մյուս կողմն էլ ասում է՝ թող նրանք առաջարկեն։ Բայց դա այնքան էական հարց չէ։ Մեկնումեկը ի վերջո կառաջարկի, որ շարունակեն երկխոսությունը,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ռ. Պետրոսյանը։

«7օր»–ի դիտարկմանը, թե ՀԱԿ–ը սպասում է՝ իշխանությունն իրենց խնդրի, որ շարունակեն երկխոսությունը, Ռ. Պետրոսյանը պատասխանել է.

–Հանրապետական կուսակցությունը և կոալիցիան խնդրելու որևէ բան չունեն։ Ով դադարեցրել է, նա էլ պետք է նախաձեռնի վերսկսումը։

Իսկ թե ինչպե՞ս է հնարավոր փոխադարձաբար հնչած վիրավորանքներից հետո նորից սկսեն երկխոսությունը, ՀՀԿ–ական պատգամավորը նկատել է.

–Քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը