Հոկտեմբերի 12–ից սկսած` 9 օր շարունակ, մարդահամար է անցկացվելու։ Այն կավարտվի հոկտեմբերի 21–ին։
Մարդահամարը հատուկ կազմակերպված վիճակագրական միջոցառում է՝ ծրագիր, որն անց է կացվում 10 տարին մեկ՝ ըստ ՄԱԿ-ի հռչակած մարդահամարների համաշխարհային փուլերի ու մեթոդաբանության, և հնարավորություն է տալիս ուսումնասիրել բնակչության թվաքանակի փոփոխությունն ու հասարակության բնութագրերը: Մարդահամարի հաշվառումն անցկացվում է հատուկ պատրաստված աշխատողների՝ հաշվարարների կողմից բնակչությանը հարցման միջոցով։ ՀՀ 2011թ. մարդահամարի տվյալների հավաքագրման համար նշանակվել են մարդահամարի տեղամասերի 364 վարիչներ և օգնականներ, 2425 հրահանգիչ-հսկիչներ և 12 124 հաշվարարներ։
Մարդահամարի նպատակով մարզերում և Երևանում տրամադրվել են ժամանակավոր աշխատասենյակներ։
2011թ. մարդահամարը ֆինանսական տեսանկյունից 2,5 մլրդ դրամ կարժենա:
Այսօրվանից մարդահամարը մեկնարկում է