«Շարժումը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խնդիր է դնում». Անդրանիկ Թևանյան
Մեր նախաձեռնած շարժումն իր ձևով ու բովանդակությամբ վերկուսակցական է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե ինքը համախոհների հետ ժողովրդական շարժում է ստեղծելու:
-Ես առիթ ունեցել եմ խոսելու այն մասին, որ մեզ անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա և հասարակական-քաղաքացիական ժողովրդական շարժում, որպեսզի կարողանանք մեր երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնել և կանխել Արցախի, Հայաստանի գահավիժումը: Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս ու սակարկման առարկա է դարձրել Հայաստանի տարածքները՝ Ալիևից 29.800 քառակուսի կիլոմետր մուրալով: Ալիևին Փաշինյանի դիրքորոշումը թևեր է տվել ու նա արդեն ամբողջ Հայաստանն է համարում «Արևմտյան Ադրբեջան»:
2022թ. հոկտեմբերի 6-ին Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, ինչն էլ հնարավորություն տվեց Ալիևին փակել Լաչինի միջանցքը: Հիմա արդեն Հայաստանի ճակատագիրն է դրված զոհասեղանին: Մենք կարծում ենք, որ այս կործանարար ընթացքը կասեցնելու համար պետք է ժողովրդական մոբիլիզացիայի միջոցով հասնել իշխանափոխության:
Մեր նախաձեռնած շարժումն իր ձևով ու բովանդակությամբ վերկուսակցական է: Շարժման մեջ ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք անտարբեր չեն մեր երկրի շուրջ ու մեր հաշվին տեղի ունեցողի հանդեպ: Մենք գտնում ենք, որ լայն մոբիլիզացիայի անհրաժեշտություն կա և ձգտելու ենք նպաստել դրան: Հավատում ենք մեր նախաձեռնության հաջողությանը, քանզի գիտենք, որ այլընտրանք չունենք, պետք է պայքարենք սեփական պետության մեջ ապրելու համար:
Արցախի ու Հայաստանի անվտանգային համակարգերը շաղկապված են: Կեղծ ու վտանգավոր է այն թեզը, թե, իբր, Արցախը հանձնելու գնով կարելի է փրկել Հայաստանը: Դա առնվազն մոլորություն է, իսկ իրականում՝ պետական հանցագործություն: Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Փաշինյանն իրեն դրել է հակապետական ու հակասահմանադրական դաշտում: Մեր խնդիրն է խաղաղ ու հնարավորինս շուտ նրան վարչապետի պաշտոնից հեռացնելը:
-Ե՞րբէհանրայնացվելուշարժմանգործունեությունը:
-Ահագին տնային աշխատանք ենք կատարել: Շփվել ենք տարբեր շերտերի հետ: Մոտ օրերս արդեն հանրությանը կներկայացնենք շարժման նախաձեռնող խմբին, շարժման հռչակագիրը, որի մեջ կներկայացվի նաև ճանապարհային քարտեզը, թե ինչպես ենք տեսնում քաղաքական փոփոխությունների սխեման և ինչպես ենք պատկերացնում հետագա զարգացումները: Մեկ բան հստակ է՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ իրենից ու միայն իրենից է կախված մեր երկրի փրկությունը: Եկել է անհատական պատասխանատվության ժամանակը: Մենք մեր որոշումը կայացրել ենք ու գնալու ենք այդ որոշումը կյանքի կոչելու ուղղությամբ: Այլ տարբերակ չկա:
«Շարժումը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խնդիր է դնում». Անդրանիկ Թևանյան
Մեր նախաձեռնած շարժումն իր ձևով ու բովանդակությամբ վերկուսակցական է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե ինքը համախոհների հետ ժողովրդական շարժում է ստեղծելու:
-Պարո՛ն Թևանյան, ի՞նչ շարժման մասին է խոսքը, ի՞նչ խնդիրներ է դրել իր առաջ:
-Ես առիթ ունեցել եմ խոսելու այն մասին, որ մեզ անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա և հասարակական-քաղաքացիական ժողովրդական շարժում, որպեսզի կարողանանք մեր երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնել և կանխել Արցախի, Հայաստանի գահավիժումը: Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս ու սակարկման առարկա է դարձրել Հայաստանի տարածքները՝ Ալիևից 29.800 քառակուսի կիլոմետր մուրալով: Ալիևին Փաշինյանի դիրքորոշումը թևեր է տվել ու նա արդեն ամբողջ Հայաստանն է համարում «Արևմտյան Ադրբեջան»:
2022թ. հոկտեմբերի 6-ին Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, ինչն էլ հնարավորություն տվեց Ալիևին փակել Լաչինի միջանցքը: Հիմա արդեն Հայաստանի ճակատագիրն է դրված զոհասեղանին: Մենք կարծում ենք, որ այս կործանարար ընթացքը կասեցնելու համար պետք է ժողովրդական մոբիլիզացիայի միջոցով հասնել իշխանափոխության:
Մեր նախաձեռնած շարժումն իր ձևով ու բովանդակությամբ վերկուսակցական է: Շարժման մեջ ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք անտարբեր չեն մեր երկրի շուրջ ու մեր հաշվին տեղի ունեցողի հանդեպ: Մենք գտնում ենք, որ լայն մոբիլիզացիայի անհրաժեշտություն կա և ձգտելու ենք նպաստել դրան: Հավատում ենք մեր նախաձեռնության հաջողությանը, քանզի գիտենք, որ այլընտրանք չունենք, պետք է պայքարենք սեփական պետության մեջ ապրելու համար:
Արցախի ու Հայաստանի անվտանգային համակարգերը շաղկապված են: Կեղծ ու վտանգավոր է այն թեզը, թե, իբր, Արցախը հանձնելու գնով կարելի է փրկել Հայաստանը: Դա առնվազն մոլորություն է, իսկ իրականում՝ պետական հանցագործություն: Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Փաշինյանն իրեն դրել է հակապետական ու հակասահմանադրական դաշտում: Մեր խնդիրն է խաղաղ ու հնարավորինս շուտ նրան վարչապետի պաշտոնից հեռացնելը:
-Ե՞րբ է հանրայնացվելու շարժման գործունեությունը: