Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը 20 տարեկան է: Ամփոփելով ձեռբերումներն ու բացթողումները, ՍՊԱԾ մասնագետները չեն թաքցնում, որ սեյսմոլոգիայի զարգացման համար խոշոր ներդրումների անհրաժեշտությունն ունեն: Այսօր ոլորտում առկա խնդիրները շատ են: Տարիներ շարունակ պատշաճ ուշադրություն չի դարձվել սեյսմոլոգիային: Ֆինանսական սուղ միջոցներ, ցածր աշխատավաձ, հին սարքավորումներ, որոնք տարիների ընթացքում այնքան են նորոգվել, որ այլեւս հնարավոր չէ կարգի բերել դրանք: Օրինակ՝ սեյսմիկ հնաչափական 5 համակարգ կա: Ե՛վ պարծենում են, որ փոքր տարածքում այդքան խիտ են տեղադրված սարքերը, և՛ հիասթափված արձանագրում՝ ժամանակն է դրանք դեն նետել. «Էնքան են տղաները նորոգել, որ սովետական ժամանակների ռաիոդետալներն իրանց հատկությունը կորցրել են: Համ պարծենում ենք, որ ամենաանշան ցնցումները բարձր ճշտությամբ արձանագրում ենք, մյուս կողմից էլ արդեն ծերացել են եւ թափելու ժամանակն է», -ասւոմ է ՍՊԱԾ Հյուսիսային բաժանմունքի տնօրեն Սերգեյ Նազարեթյանը:
Հին սարքավորումների պատճառով ուժեղ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսում իրականացնելը դարձել է գրեթե անհնար: Այս խնդիրը մտահոգում է բոլոր պետություններին։ Պարզապես ի տարբերություն այլ պետությունների, մեր երկրում չկան այդքան ֆինանսական հնարավորոություններ հզոր սարքավորումներ տեղադրելու համար: Սերգեյ Նազարեթյանի խոսքերով. «Ադրբեջանցիները 1 մլն 650 հազար դոլար տվեցին 24 հատ սեյսմիկ կայաններ առան, արբանյակային կապով տեղադրեցին: Մենք գիտենք, որ էդ փողը Հայաստանը չունի: Մենք էդ հիմնական չափող սարքերը կառնենք, մինչև որ փող ունենանք, մենք էլ արբանյակային կապ ունենանք»:
Թափելու սարքերով երկրաշարժ ո՞նց կանխատեսեն

7or.am