Լրահոս

12.10.2011 09:48


Հիլարի Քլինթոնը հայտարարել է քաղաքական կարիերան ավարտելու վերաբերյալ իր մտադրության մասին

Հիլարի Քլինթոնը հայտարարել է քաղաքական կարիերան ավարտելու վերաբերյալ իր մտադրության  մասին

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր է լքել իր պաշտոնը Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամակետի  ավարտից հետո։ «AP»–ին տված հարցազրույցի  ժամանակ Քլինթոնը նաև հայտարարել է, որ  հետաքրքրված չէ պետական ենթակառուցվածքներում  աշխատանքը շարունակելով և իր պաշտոնավարման ավարտից հետո կվերադառնա սովորական կյանքի։

Խոսելով Օբամայի ապագայի մասին՝ Քլինթոնը ասել է, թե հավատում է 2012թ. ընտրություններում նրա հաղթանակին։

Ավելի վաղ Քլինթոնը  չէր  բացառել, որ Օբամայի վերընտրվելու դեպքում ինքը  կշարունակի պաշոտնավարել։

Քլինթոնն, ով 2011թ հոկտեմբերին կդառնա 64 տարեկան՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2009թ.–ից։

Այս խորագրի վերջին նյութերը