Ի պատասխան վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվության, թե անձնագրային ծառայություններում քաղաքացիներին նոր անձնագրեր չեն տրամադրվում, հայտնում ենք, որ ՀՀ-ում ՀՀ քաղաքացու անձնագրի բլանկների պակաս չկա։ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար ՀՀ քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններ։
ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի «ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 821 որոշմամբ հաստատված կանոնադրության 15.1-րդ կետի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա անձնագիր կարող է տալ կամ փոխանակել ավելի կարճ ժամկետներում։
ՀՀ Կառավարության 11.12.2008 թ. թիվ 1465-Ն որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացիները իրենց ցանկությամբ, բացի սահմանված պետական տուրքից (ՀՀ 1000 դրամ), հավելյալ վճարումներ կատարելու դեպքում անձնագիր կարող են ստանալ կամ փոխանակել ավելի կարճ ժամկետներում՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և տարածքային անձնագրային՝ ծառայություններում։
Անհրաժեշտ պարզաբանում