Լրահոս

11.10.2011 17:04


Ռաֆայել Մեհրաբյանն ազատվել է ՀՀ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Ռաֆայել Մեհրաբյանն ազատվել է ՀՀ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Բաքու` աշխարհի առաջնություն  մեկնելուց առաջ ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի ղեկավարությունը պարտավորվեց  առնվազն օլիմպիական երեք ուղեգիր նվաճել: Բայց մեր տղաներից  ընդամենը մեկին` Անդրանիկ Հակոբյանին հաջողվեց   արժանանալ նման պատվի: Այս և կազմակերպչական այլ հարցերի մասին քննարկում տեղի ունեցավ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի` հոկտեմբերի 10-ին կայացած  նիստում:

Որոշվեց` ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազատել Ռաֆայել Մեհրաբյանին և նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակել վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանին, իսկ երկրորդ մարզիչ՝ Ֆեդյա Ալեքսանյանին:

Երիտասարդական հավաքականի ավագ մարզչի գործը կշարունակի Դերենիկ Ոսկանյանը: Ավագ տարիքի պատանեկան թիմը կղեկավարի Արման Հարությունյանը, իսկ պատանեկանը՝ Արշավիր Գրիգորյանը:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը