Լրահոս

11.10.2011 16:34


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նշվեց Իսպաներենի օրը

ՄԱԿ-ում Իսպաներենի օրվան նվիրված հայաստանյան առաջին միջոցառման ժամանակ ուսանողները, դասախոսները, քաղաքացիական հասարակությունը, միջազգային հանրության ներկայացուցիչները, լրագրողները քննարկեցին Իսպաներեն լեզվի օգտագործման խնդիրը:

Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) Իսպանական կենտրոնի և Երևանի պետական մանկավարժական համալսարանի հետ: Միջոցառմանը աջակցել է նաև Արտաքին գործերի նախարարությունը:

ՄԱԿ-ի պաշտոնյաները, Իսպանական կենտրոնի և ԱԳՆ ներկայացուցիչները խոսեցին ՄԱԿ-ում Իսպաներեն լեզվի կարևորության մասին, ինչպես նաև Հայաստանում իսպաներեն լեզվի, մշակույթի և երաժշտության օգտագործման մասին:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Դամթյու Դեսալեյնեն ասաց. «Ես իսկապես շատ ուրախ եմ տեսնել այսքան լուսավոր երիտասարդների այսօր ՄԱԿ-ի գրասենյակում: Կարևոր է, որ հայերը սովորում են իսպաներեն, ինչը կօգնի նրանց բաց սահմաններ ունենալ իսպանախոս աշխարհի հետ, ինչպես նաև դառնալ աշխարհի քաղաքացիներ: Մենք ապրում ենք մի բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որոնցով մենք խոսում ենք, գրում կամ կարդում, ազդում են մեր մտածելակերպի և գործելակերպի վրա»:

Հանդիսատեսը վայելեց իսպանական պարեր, ֆլամենկո երաժշտություն, պոեզիա և համտեսեց իսպանական ավանդական կոկտեյլներ: Երևանի պետական մանկավարժական համալսարանի անդամները ելույթ ունեցան հետևյալ թեմաների շուրջ` «Իսպաներենը աշխարհում և Հայաստանում», ինչպես նաև www.un.org-Ç իսպաներեն էջը:

Իսպաներեն լեզվի օրը ՄԱԿ-ում նշվում է հոկտեմբերի 12-ին: Այս օրը ավանդաբար նշվում է որպես իսպանական մշակույթի օր, որը համընկնում է նաև Իսպանիայի ազգային օրվա հետ: Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են:

2010թ. սկսած ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր». մի նախաձեռնություն, որը միտում ունի տոնելու լեզվական և մշակութային բազմազանությունը: ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը նույնպես ծրագրել է 2011թ. ընթացքում նշել ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր լեզուների օրերը:

Այս խորագրի վերջին նյութերը