Լրահոս

11.10.2011 16:31


Նախարարի հանձնարարականը գրոշի արժեք չունի՞

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են համատեղ ահազանգերի շարք հնչեցնել` «Բնություն, թե՞ փող» ընդհանուր խորագրով:

Ըստ հավաստի աղբյուրների, չնայած բնապահպանության նախարարության բազմաթիվ հավաստիացումների, որ նման բան չի լինի, Թռչկանի ջրվեժի մոտ երեկ ծանր տեխնիկա է բերվել: Թեև շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել, սակայն տեխնիկայի տեղակայումը դրա նախանշանն է:

Փաստացի, չի կատարվում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականը շինարարական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ:

«ԷկոԼուր»-ը և «Չենք լռելու»-ն պահանջում են բնապահպանության նախարարությունից սկզբունքայնություն և հետևղականություն դրսևորել սեփական գործողություններում և ետ կանչել նախարարի կողմից ստորագրած` Թռչկանի վրա ՀԷԿ-ի կառուցման դրական եզրակացությունը և թույլտվությունը: Այդ փաստաթղթերը, անօրինական լինելուց զատ, հակասության մեջ են մտնում են նախարարի կողմից ստորագրած մեկ այլ փաստաթղթի` շինարարական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ հանձնարարականի հետ:

Հակառակ դեպքում, մենք հարկադրված կլինենք ընկալել նախարարի բոլոր փարատող հայտարարությունները այս խնդրի վերաբերյալ որպես շեղող միջոց, երբ դանդաղ, բայց հաստատուն քայլերով ոչնչանում է հատուկ պահպանության գոտին` Թռչկանի ջրվեժը:

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպություն

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը