Լրահոս

11.10.2011 15:55


Սողանքի գոտում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է

Սողանքի գոտում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է

Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է: ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Լճկաձոր գյուղի բնակիչ, 1939 թ. ծնված Նորիկ Միրզոյանի դին:

Այս պահին անհայտ կորածների ցուցակում նշվում է 2 անուն`

1. Արթուր Գուրգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի). 2. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը