Հայաստանը դարձել է Օպտիկայի միջազգային հանձնաժողովի լիիրավ անդամ
Սույն թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում իր աշխատանքները սկսեց «Լազերային ֆիզիկա-2011» միջազգային գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը: Օպտիկայի միջազգային հանձնաժողովի քարտուղար Անժելա Գուսմանը (ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարան) ողջունեց գիտաժողովի մասնակիցներին եւ հայտարարեց, որ Հայաստանը դարձել է հանձնաժողովի լիիրավ անդամ:
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 14-ը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն