Զարուհի Փոստանջյան. «ԵԽԽՎ–ում մենք արդյունքներ չունենք»
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ ԶարուհիՓոստանջյանն այսօր ԱԺ–ում նշել է՝ մեզանից է կախված, թե ինչպիսի փաստաթուղթ կընդունվի ԵԽԽՎ-ում:
–Այնփաստաթուղթը, որնընդունվեց, դամիքանիտարիներիընթացքումմերդրսևորածվարքագծիարդյունքնէ: Փաստացի`մենքարդյունքներչունենք, և եթե խոսում ենք գործարքի մասին, մենք առաջին հերթին պետք է ասենք` իսկ մենք ի՞նչ էինք անում, որպեսզի այսպիսի փաստաթուղթ չընդունվի, մեր վարքագիծը ինչպիսի՞ն էր 2008թ. մարտի 1-ից հետո, արդյոք այդ ընտրությունները գրագետ քայլերո՞վ տեղի ունեցան, թե՞ ինչ-որ առումով մենք ենք սխալվել: Երբ ես ելույթ ունեցա, ես հենց այնպես չէի նշում, որ «ընտրակեղծիք» հրեշը ծնվել է դեռ 1995թ., և առայսօր մենք չենք կարողանում ազատվել բոլոր արատավոր երևույթներից, և դեռ ավելին` ավելի ենք մխրճվում այս ամենի մեջ:
Ըստ նրա՝ մենքառաջինհերթինինքներսմեզպետքէհարցտանք՝ մե՞նքենքթույլտվելայսիրավաիճակը, թե՞ԵԽԽՎ-ն:
–Երբեք ԵԽԽՎ-ն չի գալու, մեզ չի աջակցելու, եթե մենք դա չցանկանանք,–նկատել է Զ. Փոստանջյանն ու հավելել,–մենք մեզանից պետք է առաջինը պահանջենք, իսկ մենք մեզանից չենք պահանջել, և սխալը հենց մեր մեջ է։
Զարուհի Փոստանջյան. «ԵԽԽՎ–ում մենք արդյունքներ չունենք»
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ–ում նշել է՝ մեզանից է կախված, թե ինչպիսի փաստաթուղթ կընդունվի ԵԽԽՎ-ում:
–Այն փաստաթուղթը, որն ընդունվեց, դա մի քանի տարիների ընթացքում մեր դրսևորած վարքագծի արդյունքն է: Փաստացի` մենք արդյունքներ չունենք, և եթե խոսում ենք գործարքի մասին, մենք առաջին հերթին պետք է ասենք` իսկ մենք ի՞նչ էինք անում, որպեսզի այսպիսի փաստաթուղթ չընդունվի, մեր վարքագիծը ինչպիսի՞ն էր 2008թ. մարտի 1-ից հետո, արդյոք այդ ընտրությունները գրագետ քայլերո՞վ տեղի ունեցան, թե՞ ինչ-որ առումով մենք ենք սխալվել: Երբ ես ելույթ ունեցա, ես հենց այնպես չէի նշում, որ «ընտրակեղծիք» հրեշը ծնվել է դեռ 1995թ., և առայսօր մենք չենք կարողանում ազատվել բոլոր արատավոր երևույթներից, և դեռ ավելին` ավելի ենք մխրճվում այս ամենի մեջ:
Ըստ նրա՝ մենք առաջին հերթին ինքներս մեզ պետք է հարց տանք՝ մե՞նք ենք թույլ տվել այս իրավաիճակը, թե՞ ԵԽԽՎ-ն:
–Երբեք ԵԽԽՎ-ն չի գալու, մեզ չի աջակցելու, եթե մենք դա չցանկանանք,–նկատել է Զ. Փոստանջյանն ու հավելել,–մենք մեզանից պետք է առաջինը պահանջենք, իսկ մենք մեզանից չենք պահանջել, և սխալը հենց մեր մեջ է։