Արթուր Սաքունց. «ՀՀ նախագահն է անմիջական պատասխանատուն Զինված ուժերում տիրող իրավիճակի համար»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է բանակում տիրող իրավիճակին և գրել.
«ՀայաստանիՀանրապետությանԶինվածուժերիԳերագույնգլխավորհրամանատարը՝ Հանրապետության նախագահն է նշանակում պաշտպանության նախարարին, ինչպես նաև ոստիկանության ծառայության պետին, ազգային անվտանգության ծառայության պետին։ Եթե արդեն երկար տարիներ անընդմեջ հասարակությունն ահազանգում է Զինված ուժերում սպանությունների, կոռուպցիոն հանցագործությունների, կանոնադրական կանոնների շարունակվող խախտումների մասին, ներկայացնում է կոնկրետ փաստեր, նախաձեռնում է քրեական գործերի հարուցման հաղորդումներ, դատական գործեր, բայց Գերագույնգլխավորհրամանատարիկողմիցորևէմեկնաբանությունչկա, քայլերչկան, միանշանակէ, որհենցինքնէանմիջականպատասխանատունԶինվածուժերումտիրողիրավիճակիհամար։Գոնե պաշտպանության նախարարին կամ գլխավոր շտաբի պետին փոխելու քայլեր իսկ չի ձեռնարկում, իսկ այդ ամենը չտեսնելը, այն է՝ պատասխանատու համարել պաշտպանության նախարարին, նշանակում է անտեսել հիմնական և գլխավոր պատասխանատուին, իսկ սոսկ դժգոհությունների արտահայտումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ ուղղակի գոլորշի բաց թողնելու ձգտումներին աջակցելու գիտակցված կամ չգիտակցված վարքագիծ է։ Խնդիրներնունենհստակպատասխանատուներ»։
Արթուր Սաքունց. «ՀՀ նախագահն է անմիջական պատասխանատուն Զինված ուժերում տիրող իրավիճակի համար»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է բանակում տիրող իրավիճակին և գրել.
«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը՝ Հանրապետության նախագահն է նշանակում պաշտպանության նախարարին, ինչպես նաև ոստիկանության ծառայության պետին, ազգային անվտանգության ծառայության պետին։ Եթե արդեն երկար տարիներ անընդմեջ հասարակությունն ահազանգում է Զինված ուժերում սպանությունների, կոռուպցիոն հանցագործությունների, կանոնադրական կանոնների շարունակվող խախտումների մասին, ներկայացնում է կոնկրետ փաստեր, նախաձեռնում է քրեական գործերի հարուցման հաղորդումներ, դատական գործեր, բայց Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից որևէ մեկնաբանություն չկա, քայլեր չկան, միանշանակ է, որ հենց ինքն է անմիջական պատասխանատուն Զինված ուժերում տիրող իրավիճակի համար։ Գոնե պաշտպանության նախարարին կամ գլխավոր շտաբի պետին փոխելու քայլեր իսկ չի ձեռնարկում, իսկ այդ ամենը չտեսնելը, այն է՝ պատասխանատու համարել պաշտպանության նախարարին, նշանակում է անտեսել հիմնական և գլխավոր պատասխանատուին, իսկ սոսկ դժգոհությունների արտահայտումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ ուղղակի գոլորշի բաց թողնելու ձգտումներին աջակցելու գիտակցված կամ չգիտակցված վարքագիծ է։ Խնդիրներն ունեն հստակ պատասխանատուներ»։
7or.am