Այսօր, ժամը 09.30-ի սահմաններում Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում փրկարարները հողազանգվածից դուրս են բերել դի: Որոնողափրկարարկան աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 9.00-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում որոնողական աշխատանքներին ներգրավված է ՀՀ ԱԻՆ 126 փրկարար, մասնավորապես՝ Տավուշի մարզից՝ 15, Լոռու մարզից՝ 40, Գեղարքունիքից՝ 30, Արագածոտնից՝ 32 և Երևանից՝ 2 փրկարար: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Այրումի կայարանի անձնակազմից 14, իսկ Սանահինից՝13 հոգի, Հրազդան ՋԷԿ-ից 15 աշխատակից, Ախթալայի լեռնափրկարարական ջոկատից 5 լեռնափրկարար և 16 ոստիկան: Ինժեներական տեխնիկայից սողանքի գոտում աշխատում են 1 կռունկ, 1 էքսկավատոր, 1 քարշակ, 5 վագոն և 3 բուլդոզեր: Տեղում հերթապահում է 3 բժիշկ և ճանապարհային ոստիկանության 2 մեքենա:
Սողանքի գոտում դուրս է բերվել ևս մի դի

7or.am