Լրահոս

11.10.2011 10:21


Նախկին փոխոստիկանապետի ընտանիքի անդմաները թունավորվել են շմոլ գազից

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը հայտնում է, որ հոկտեմբերի 9–ին՝ ժամը 16.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Բակունցի փողոցի 12 շենքի 4 բնակիչ: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 04.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են տանը շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

«Իրավունք» թերթն էլ հայտնում է, որ թունավորվողները ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գ. Մհերյանի ընտանիքի անդամներն են։

Թերթը զրուցել է Գ. Մհերյանի հոր՝ Պետրոս Մհերյանի հետ, ով ասել է, որ գազի արտահոսք չի եղել իրենց տանը։

–Մեր ընտանիքի չորս չափահասներով թունավորվել և ուշագնաց էինք եղել, բացի իմ թոռնիկից։ Այդ նույն բանը կրկնվել է նախորդ օրը նույն ժամին։ Մենք գազի հոտ չենք զգացել, սակայն երբ գնացինք հիվանդանոց, մեզ ասացին, որ գազից ենք թունավորվել։ Բայց եթե այդպես է, ապա ինչո՞ւ մեզ մոտ սրտխառնոց չկար, և, բացի այդ, մենք գազն օգտագործել էինք մի քանի ժամ առաջ, իսկ հետո անջատել այն,–ընդգծել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը