Լրահոս

11.10.2011 00:02


«Երևան Ջուր» ՓԲԸ-ն սկսել է կիրառել Flexim մակնիշի հոսքաչափեր

Հավատարիմ մնալով տեխնոլոգիական նորարարությունների առաջնահերթ ներդրմանն   ուղղված իր ավանդական քաղաքականությանը, «Երևան Ջուր» ՓԲԸ-ն մյուս տեխնիկական միջոցների թվում պարբերաբար արդիականացնում է համակարգում կիրառվող չափիչ սարքավորումները, որի շնորհիվ մասնավորապես բարձրանում է տարվող աշխատանքների արդյունավետությունը:

Այսպես, ս.թ. հոկտեմբերի 6-ին ներմուծվել է դանիական հանրահայտ Flexim մակնիշի վերջին սերնդի արտադրություն մի քանի հոսքաչափ: Դրանց միջոցով միաժամանակ չափվում են խողովակով հոսող ջրի քանակը տարբեր պարամետրերով` լ/վ կամ մ3 և ջրի ջերմաստիճանը: Բացի այդ, այն կատարում է ջրի ճնշումը չափող սարքի` լոգերի գործառույթ և հավաքագրում մի քանի օրվա տվյալներ:

Նոր հոսքաչափերը օգնում են ջրամատակարարման բաշխիչ ցանցի գոտիավորմամբ զբաղվող մասնագիտացված խմբերին ուսումնասիրել ջրագծերը, ըստ մտնող ջրաքանակի, ավելի արագ հայտնաբերել գաղտնի վթարները և, ամենակարևորը, սեղմ ժամկետներում կարգավորել առկա խնդիրները: Այսպիսով, հնարավոր է օրվա ընթացքում 1-ի փոխարեն վերացնել 3-4 վթար, ինչպես նաև նվազեցնել վթարավերականգնողական աշխատանքների տևողությունը: Ըստ նախնական փորձագիտական հաշվարկների, այն կնվազի մոտ մեկ ժամով և կկազմի միջինը 11 ժամ:

Ի դեպ, նշենք` տարածաշրջանում գործող ջրամատակարար կազմակերպություններից «Երևան Ջուր» ՓԲԸ-ն առաջինն է կիրառւմ Flexim մակնիշի հոսքաչափեր:

Այս խորագրի վերջին նյութերը