Լրահոս

10.10.2011 17:27


Մշակութային միջոցառումներ Վրաստանում

Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի սրահների բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը, «Հայարտուն» կենտրոնի կառուցման  հովանավոր, գործարար Բորիս Սահակովը, «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամի Հայաստանի գրասենյակի պատասխանատու Արմեն Հակոբյանը, ՀԲԸՄ-ն Վիրտուալ Համալսարանի ներկայացուցիչ Դալար Կազանջյանը, Վրաստանում գործող արվեստի, գրականության եւ թատերական գործիչներ, Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Արարողությանը շնորհավորանքի եւ ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:

***

Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի կոնսերվատորիայի փոքր դահլիճում կայացավ համերգ` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյանին: Միջոցառմանը կազմակերպական աջակցություն էր ցուցաբերել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Համերգի ընթացքում Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները կատարեցին Հայաստանից ժամանած երիտասարդ կատարողները:

Այս խորագրի վերջին նյութերը