ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 9-ին ժամը 10.40-ի սահմանում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:
Ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող