Լրահոս

10.10.2011 15:53


Ա. Աթանեսյան. «Տեղեկատվություն ստանալու ամենատարածված միջոցն ինտերնետն է»

Ա. Աթանեսյան. «Տեղեկատվություն ստանալու ամենատարածված միջոցն ինտերնետն է»

ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Աթանեսյանն այսօր մամուլի ազգային ակումբում «Զանգվածային լրատվամիջոցները և նրանց ազդեցությունը Հայաստանի հասարակական–քաղաքական զարգացումների վրա» խորագրով քննարկմանն ասել է, որ թեև ԶԼՄ–ն պետք է լինի չորրորդ իշխանություն, բայց միշտ չէ, որ այդպիսին է դառնում։

–Ինչպես իշխանությունների տարանջատումը հստակորեն չի պահպանվում Հայաստանում, այնպես էլ չորրորդ իշխանությունը հստակորեն տարանջատված չէ իշխանության մյուս ճյուղերից,–նկատել է նա՝ հավելելով, որ ԶԼՄ–ն իրականացնում է իշխանական գործառույթ, բայց ոչ ինքնուրույն։

Անդրադառնալով տարբեր լրատվամիջոցներին՝ նա նշել է, որ հեռուստատեսությունն այսօր ունի շատ ցածր վարկանիշ, որը կապված է առկա արժեքային ճգնաժամի հետ։ Ինչ վերաբերում է ռադիոյին, բանախոսը նշել է, որ Ազգային ռադիոյի ծածկույթն անգամ ամբողջ Հայաստանի տարածքը չի ծածկում։

Ա. Աթանեսյանի խոսքերով՝ ըստ ուսումնասիրությունների՝ մամուլն ավելի ազատական է, և հասարակությունն ավելի շատ վստահում է նրան, իսկ տեղեկատվություն ստանալու ամենատարածված միջոցն ինտերնետն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը