Հոկտեմբերի 9-ին`ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ‘’Ֆորդ-Տրանզիտ’’ մակնիշի 15 ՕԼ 283 պետհամարանիշի, ‘’Ֆոլկսվագեն գոլֆ’’ մակնիշի 21 ՍՏ 899 պետհամարանիշի և ‘’ՎԱԶ-2106’’ մակնիշի 28 ՕՕ 279 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչև հրշեջ-փրկարարների տեղ հասնելը, տեղի ուժերով վերացվել է ‘’Ֆոլքսվագեն գոլֆ’’ մակնիշի ավտոմեքենայից գազի արտահոսքը: ‘’1-03’’ ծառայության աշխատակիցները տուժածներ`1990թվականին ծնված Մելիքսեթ և 1964 թվականին ծնված Արտաշես Թևոսյաններին, 1984 թվականին ծնված Գրիշա Խուրշուդյանին և 1986 թվականին ծնված Լիլի Հարությունյանին տեղափոխել են Էջմիածին քաղաքի հիվանդանոց, այնուհետև Ա.Թևոսյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ Գ.Խուրշուդյանը Երևան քաղաքի ‘’Էրեբունի’’ բժշկական կենտրոն:
Բախվել են երեք ավտոմեքենա

Տուժածների վիճակը գնահատվել է բավարար: