Լրահոս

10.10.2011 13:13


Հայաստանի հաղթանակի համար սահմավել է 4,5 գործակից , իսկ Իռլանդիայի՝ 1,68

Հայաստանի հաղթանակի համար սահմավել է 4,5 գործակից , իսկ Իռլանդիայի՝ 1,68

Հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, Դուբլինի 51 700 հանդիսատեսի համար նախատեսված «Դուբլին Արենա» մարզադաշտում կայանալու է Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը: Այն Եվրո-2012-ի նախընտարական փուլի վերջին հանդիպումն է։ Այս խաղում Հայաստանի հաղթանակը մեր հավաքականին խմբում երկրորդ տեղը կպարգևի, իսկ մյուս խմբում երկրորդ տեղը գրաված թիմի հետ Հայաստանը կխաղա 2012թ. Եվրոպայի առաջնության ուղեգիրը նվաճելու համար: Իռլանդիայի հավաքականի համար Հայաստանի հետ խաղում ձեռնտու է նաև ոչ ոքին:

Իռլանդիա-Հայաստան հանդիպման տոմսերի գինը 45–85 եվրո է։ Հայ երկրպագուները տոմսերը կարող էին ձեռք բերել մինչև հոկտեմբերի յոթը՝  միայն օնլայն տարբերակով:

Միջազգային բուքմեյքերական ընկերությունները Հայաստանի հաղթանակի համար սահմանել են 4,5 գործակից , իսկ Իռլանդիայի՝ 1,68, ոչ-ոքիի համար՝ 3,3:

Իռլանդիայի հավաքականի մարզիչ Ջովանի Տրապատոնին Հայաստանի հավաքականին համարում է շատ ուժեղ թիմ:

«Նրանք մեզանից շատ գոլեր են խփել, և մենք պետք է շատ ու շատ ուշադիր լինենք»,-ասել է նա:

Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական բրիգադը՝ Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Եվրո–2012–ի առաջնության B խմբի ընտրական մրցաշարի նախավերջին փուլում Հայաստանի հավաքականը Երևանում 4։1 հաշվով հաղթանակ տարավ Մակեդոնիայի թիմի նկատմամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը